Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի քայլերը տեղեկատվական, հանրային ու միջազգային դաշտում հաճախ անտեսվում են, բայց դրանք ևս պակաս վտանգավոր չեն. . «Փաստ»

Հոկտեմբեր 15,2024 10:43

Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը
Ադրբեջանը շարունակաբար հիմքեր է ստեղծում Հայաստանի նկատմամբ ագրեսիայի իրականացման ուղղությամբ։ Ու շատ հաճախ հիմնականում աչքի է զարնում Ադրբեջանի գործողությունների տեսանելի մասը, երբ այդ երկիրը մեծ քանակությամբ սպառազինություններ է ձեռք բերում և Թուրքիայի ու այլ երկրների զինված ուժերի հետ զորավարժություններ նախաձեռնում։ Իսկ ահա Բաքվի քայլերը տեղեկատվական, հանրային ու միջազգային դաշտում հաճախ անտեսվում են, բայց դրանք ևս պակաս վտանգավոր չեն։ Ներկա փուլում ևս Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ ուղղություններով ապատեղեկություն է տարածում, փորձում լեգիտիմացնել իր տարածքային հավակնություններն և նույնիսկ ցանկանում միջազգային հանրության աչքում վարկաբեկել մեր երկիրը։

Պատահական չէ, որ Ադրբեջանում ստեղծել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անունով միավորում, որն աջուձախ կեղծիք է արտաթորում, ոչ միայն հայտարարություններ է տարածում, տարբեր քննարկումներ, հանդիպումներ նախաձեռնում, այլև նամակներով դիմում է մի շարք միջազգային կառույցների ղեկավարներին, թե իբր իրենց իրավունքները ոտնահարված են, ու իրենք ցանկանում են վերադառնալ «իրենց նախնիների երկիր»։ Այսինքն, եթե առաջիկայում Ադրբեջանը նոր ագրեսիա նախաձեռնի Հայաստանի նկատմամբ, կարող է հայտարարել, թե վերադառնալ ցանկացող ադրբեջանցիների իրավունքներն է ցանկանում վերականգնել։ Իսկ Հայաստանի այսրոպեական իշխանությունները փորձում են ամեն կերպ լռեցնել հենց թեկուզ արցախցիների ձայնը, թույլ չտալ, որ նրանք ինքնակազմակերպվեն ու առաջ տանեն իրենց պահանջատիրությունը։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է տանում Հայաստանին հեղինակազրկելու ուղղությամբ, որը կարող է նույնիսկ հանգեցնել այլ երկրների հետ հարաբերությունների վատթարացմանը։ Օրինակ՝ ադրբեջանական քարոզչամեքենան արդեն տևական ժամանակ է, ինչ կեղծ տեղեկություններ է տարածում, թե իբր Հայաստանում ուժեղ հակասեմական տրամադրություններ կան, այնինչ Բաքվի եղբայրակից Թուրքիայում են հենց իշխանությունների կողմից բորբոքվում կոնկրետ հակաիսրայելական տրամադրությունները։ Իսկ վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները շրջանառում էին այնպիսի խեղաթյուրված տեղեկություններ, թե իբր Հայաստանը ՆԱՏՕ-ի շահերին է ծառայում և ձգտում է իր «շոշափուկների» միջոցով հեղաշրջում նախաձեռնել հարևան Վրաստանում։ Ընդհանրապես, շատ հաճախ նույնիսկ ծիծաղ կարող են առաջացնել Բաքվից տարածվող կեղծիքները, բայց փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը դրանց միջոցով ձգտում է հասնել իր նպատակներին, իսկ Հայաստանի կողմից որևէ համարժեք արձագանք չկա։ Էլ չենք խոսում այն մասին, որ ադրբեջանցիները պարբերաբար կեղծ տեղեկություններ են շրջանառում, թե իբր Հայաստանը պատրաստվում է հարձակման:

Օրերս էլ մի շատ վտանգավոր թեզ էին դրել շրջանառության մեջ, որի ամբողջ իմաստն այն է, թե Հայաստանը ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, որի նպատակը նոր տարածքներ գրավելն է ու դա հետագայում ադրբեջանական մխրճված հատվածների հետ փոխանակելը: Ինչպես նշում են փորձագետները, Ադրբեջանը կա՛մ առավել ագրեսիվ թափ է հաղորդում քարոզչական պատերազմին, կա՛մ փորձում է Հայաստանի հարձակման իմիտացիա ստեղծել և որևէ ուղղությամբ գործողության գնալ: Երկուսն էլ, իհարկե, միմյանց շաղկապված են ու չափազանց մեծ վտանգ են ներկայացնում իրենցից:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031