Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բյուջեում նախատեսված՝ իրավախախտումների համար պատժամիջոցներից 2023 թ. մուտքերը կառավարությունը գերակատարել է դեռ օգոստոսին. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 15,2024 10:23

2018 թվականի մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է ժամ առաջ վերջ դնել»:

Սակայն իրականում սկսած 2020 թվականից, երբ երկրում սահմանվեց սահմանափակումներ՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, Հայաստանի կառավարությունը բազմաթիվ տուգանքներ սահմանեց քաղաքացիների նկատմամբ, այն շարունակվեց եւ ավելացվեց անգամ պատերազմի ժամանակ՝ տեղեկատվության սահմանափակման վերաբերյալ տուգանքներով, որից հետո, արդեն բազմաթիվ նոր տուգանքներ ի հայտ եկան։ Ընդ որում, շեշտենք, որ տուգանքի յուրահատուկ ձեւ են նաեւ հարկերն ու տուրքերը, որոնք ավելացել են, նոր տեսակներ են ի հայտ եկել, որոնք չվճարելու դեպքում դարձյալ տուգանքներ են սահմանված։ Բերենք մի քանի օրինակ․

  1. Շինթույլտվության տուրքերը թանկացել են 10 անգամ:
  2. Այսուհետ հարկվում է բնակարանի վարձակալությունը՝ 10 տոկոսով:
  3. Փողոցային երաժիշտները այսուհետ պետք է մինչեւ երեկոյան ժամը 9-ը նվագեն բնակելի եւ հասարակական շենքերից առնվազն 10 մետր հեռավորության վրա, իսկ 21:00-ից հետո՝ 100 մետր հեռավորության վրա։ Կարգը խախտելու համար սահմանվել է մինչեւ 800 հազար դրամ տուգանք։
  4. Ծխելու դեմ պայքարի շրջանակներում բազմաթիվ վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ են սահմանված:
  5. Տուգանք է սահմանված հանրային սննդի վայրերում, ռեստորաններում աղաման դնելու համար, եթե այն հաճախորդը չի պահանջել։
  6. Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը բարձրացվել են։ Այժմ այն հաշվարկվում է ոչ թե անշարժ գույքի կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա: Գույքահարկ է վճարում անգամ վթարային շենքի բնակիչը։

Նշենք, որ պետական բյուջեում նախատեսված՝ իրավախախտումների համար պատժամիջոցներից 2023 թվականի մուտքերը կառավարությունը գերակատարել է դեռ օգոստոս ամսին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031