Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Տրիբունալի որոշումը կարող է ընդդիմության համախմբման հնարավորություն դառնալ»

Հոկտեմբեր 15,2024 10:10

Համացանցը լի է «Համահայկական ճակատ» կուսակցության Ազգային հպարտության տրիբունալի կայացրած որոշման իրազեկման ակցիայի տեսանյութերով։

Ազգային հպարտության տրիբունալի որոշումը կարող է հայաստանյան ընդդիմադիր կառույցների միավորման հնարավորություն դառնալ։ «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը սեպտեմբերի վերջին էր հրապարակել տրիբունալի որոշումը, որով մանրամասն իրավական և քաղաքական գնահատական է տրվել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի դավաճանական քաղաքականությանը։

«Համահայկական ճակատ» կուսակցությունն էլ հոկտեմբերի սկզբին դիմել էր ընդդիմադիր «Սրբազան շարժմանն» ու նրա առաջնորդ Բագրատ Գալստանյանին, սակայն արձագանք չէր ստացել։ ««Սրբազան պայքար» շարժման նախաձեռնողների պատվամոլությունն ու մտքերի տկարությունը, ինչպես նաև նախկին վերնախավերի մեջ երկխոսության ունակության բացակայությունը հանգեցրին բողոքի շարժման թուլացմանը, ինչը ձեռնտու է իշխանությանը»,- նշել էր

Արշակ Կարապետյանը, որ օրեր առաջ լայն համախմբման կոչով էր հանդես եկել, նշել, թե ընդդիմադիր բոլոր ուժերը, քաղաքական և հասարակական կազմակերպությունները պետք է համախմբվեն և միավորվեն հանուն Հայաստանի պահպանման, հայ ժողովրդի ապագայի, հանուն մեր զավակների և հետագա սերունդների։ Ըստ Կարապետյանի, որ եթե դա չանեն այսօր, վաղը կարող է ուշ լինել: Պաշտպանության նախկին նախարարը նկատել էր, որ Հայաստանի անսկզբունքային իշխանությունը հասցրել է մեր երկիրը անկախության, պատմական տարածքների կորստի, կանգնեցրել է հայ ազգը էքզիստենցիալ սպառնալիքի առջև։ Մենք կորցրել ենք մեր հայկական հողերը, հարյուր հազարավոր մարդիկ մատնված են տառապանքի, սպասվում է հայերի հերթական լայնածավալ ցեղասպանություն։

Տրիբունալի որոշումն ու գեներալ-մայորի կոչը, սակայն, կարող են դառնալ այն լոկոմոտիվը, որն առաջ կտանի պայքարը Հայաստանում։ Ըստ մեր տեղեկությունների, «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանն առաջիկա օրերին կդիմի ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներին՝ Տրիբունալին միանալու, գործող իշխանությունների դեմ միասնական պայքար մղելու կոչով։ Կուսակցությունն այդկերպ փորձում է դնել իրական համախմբման հիմքերը, նաև ընդդիմությանը դուրս բերել իշխանությունների պարտադրած «նախկիններ-ներկաներ» արատավոր դիսկուրսից, անձնական հավակնություններով ընդդիմադիր շարժումները փչացնելու քայլերից։ Իհարկե, «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահի ընտրած եղանակը լավ գաղափար է, բայց տանջալից ու խութերով լի աշխատանք է սպասվում։

44-օրյա պատերազմից հետո ընդդիմադիր շարժումները մշտապես հավաքվել և գործել են անձանց շուրջ, ինչն էլ եղել է դրանց արագ քայքայման, հնարավորությունների կորստի, հանրային վստահության նվազման պատճառ։ Հարկավոր է առողջ գաղափար, որի շուրջ համախմբումը իրատեսական կդառնա։ Եվ այդպիսի գաղափար էլ հենց Ազգային հպարտության տրիբունալի որոշումն է, որը կհամախմբի քաղաքական, հասարակական միավորներին, անհատներին, կդառնա հանրային լայն զանգվածներին պայքարի խթանելու առիթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031