Լրահոս
Օրվա լրահոսը

Նման «ուշագրավ» հայտարարություններն արվում են հենց լրահոս գրավելու, թեկուզ ծաղրելու գնով՝ միայն դրանց մասին խոսելու և առանցքային հարցերից ու հարցադրումներից հնարավորինս շեղելու նպատակով. «Փաստ»

Հոկտեմբեր 15,2024 09:30

Նախ՝ Փաշինյանը ելույթ ունեցավ իր իսկ հորինած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում, որտեղ մասնավորաբար հայտարարեց, թե բանակն ամենևին էլ առաջնային դեր չունի երկրի անվտանգության ապահովման գործում:

Մինչև այդ էլ Քննչական կոմիտեում ելույթ էր ունեցել ու հայտարարել, թե… (բռնվեք) Հայաստանում այլևս «գործ կարելու» երևույթը չկա: Այս հայտարարությունը կարող է մրցել նույն հեղինակի՝ «կոռուպցիան հաղթահարված է» և նմանօրինակ այլ պնդումների հետ, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Հետո էլ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը «Որտեղ հաց, այնտեղ կաց. Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» խորագրով բանախոսություն է ունեցել ՔՊ ժողովրդավարության դպրոցում: Այս պաշտոնական տեղեկություն-նախադասության մեջ հրաշափայլ ու զմայլագեղ է գրեթե ցանկացած բառակապակցություն: Նախ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»-ը Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է պետական, պաշտոնական գաղափարախոսության աստիճանի, ինչն արդեն ողբերգություն է կամ ողբերգության նախերգանք: Երկրորդ՝ պարզվում է, որ բացարձակ բռնատիրական ու անձնիշխանական ՔՊ-Փաշինյանի կազմակերպությունը «ժողովրդավարության դպրոց» ունի:

Կարելի է միգուցե մեջբերումներ անել Փաշինյանի այդ «բանախոսությունից», օրինակ՝ քրտնելու վերաբերյալ, բայց դա չենք անի՝ խնայելով ընթերցողների առողջությունն ու հարգելով մեր կրթությունն ու դաստիարակությունը: Առհասարակ, Փաշինյանի ու նրա իշխանությունը ներկայացնող այլևայլ «նիկոլփաշինյանների» այդօրինակ «բրնձումների» առնչությամբ առիթ ունեցել ենք նկատելու, որ նման «ուշագրավ» հայտարարությունները, որպես կանոն, արվում են հենց ուշադրություն ու լրահոս գրավելու նպատակով: Դրանք արվում են ոչ թե վերլուծելու, քննադատելու, այլ ուղղակիորեն հենց լրահոս գրավելու, դրանց շուրջ քննարկումներ ծավալելու, թեկուզ ծաղրելու գնով միայն դրանց մասին խոսելու և առանցքային հարցերից ու հարցադրումներից հնարավորինս շեղելու նպատակով:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031