Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կոզլարիչ. «Կորցնողը կլինի Բաքուն, Ադրբեջանում տեղի ունեցող իրավախախտումներին պետք է արձագանք լինի»

Հոկտեմբեր 14,2024 23:13

«Ազատություն». Բայդենի վարչակազմը դեռ չի հստակեցնում՝ մտադի՞ր է ականջալուր լինել տասնյակ օրենսդիրների պահանջին և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ՝ Ամերիկայի քարոզած արժեքները ոտնահարելու համար։ Մինչ այդ, Ադրբեջանի Միլլի մեջլիսն, իր հերթին, գործադիր իշխանությունից պահանջում է հրաժարվել Վաշինգտոնի հետ կապերից, խզել Բաքվին տասնամյակներով հսկայական եկամուտներ ապահոված համագործակցությունը։

Ամերիկացի օրենսդիրներն առաջին անգամ չեն Պետքարտուղարությանը կոչ անում պատժամիջոցներ սահմանել բռնապետական ռեժիմ ունեցող Ադրբեջանի դեմ, բայց այս անգամ պաշտոնական Բաքվի արձագանքն աննախադեպ էր։

Նախագահ Ալիևն անգամ պնդեց, թե 60 կոնգրեսականների նամակի հեղինակն անձամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է. – «Երբ նայեցի այդ փաստաթղթին, կռահեցի, որ դրա հեղինակն ու հասցեատերը միևնույն մարդն է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը»:

Օրերս ԱՄՆ նախագահի խորհրդականներից Ջոն Պոդեստան փորձեց Բաքվում փարատել Ալիևի կասկածները՝ հավաստիացնելով, թե պատժամիջոցներ պահանջող նամակն ամերիկացի օրենսդիրներն ինքնուրույն են գրել՝ առանց գործադիր իշխանության ցուցումի։

Բայց սա Ադրբեջանի իշխանություններին կարծես չհամոզեց: Ալիևի կուսակից պատգամավորներն արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին նամակ են հղել եւ պահանջել չեղարկել ԱՄՆ-ի հետ երկկողմ, այդ թվում՝ ռազմական համագործակցության մի շարք փաստաթղթեր, հրաժարվել նաև Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանում իրականացվող նախագծերից։

Զգացմունքային արձագա՞նք, թե՞ Բաքվում պատրաստ են խաչ քաշել գերտերության հետ շահութաբեր համագործակցության վրա:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի համոզմամբ՝ կորցնողը կլինի Բաքուն, հետևաբար՝ Ադրբեջանում տեղի ունեցող իրավախախտումներին պետք է արձագանք լինի։

«Բաքուն միշտ սովորություն է ունեցել կատարվածի համար մեղադրել արտաքին թշնամուն՝ փորձում է շեղել ուշադրությունը մարդու իրավունքներից և հայ – ադրբեջանական խաղաղ բանակցություններից՝ ստեղծելով արտաքին թշնամու կերպար։ Ադրբեջանի համար կարևոր էր պայքարել մաքսանենգության և ահաբեկչության դեմ։ Այս հարցում օգնություն չունենալու դեպքում կտուժեն։ Ադրբեջանը ցանկանում է զարգացնել հարաբերություններն էներգետիկայի ոլորտում, կանաչ էներգետիկայի նախագծերը Եվրոպայի հետ, հետևաբար՝ շատ դժվար կլինի մերժել ԱՄՆ-ի օգնությունը», – ընդգծում է Կոզլարիչը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031