Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն մոտեցումը կլինի ամբողջական և համապարփակ պաշտպանունակության կառուցումը». ամերիկացի զինվորականը՝ ՀՀ ռազմական հեռանկարների մասին

Հոկտեմբեր 14,2024 21:12

«Հայաստանն իր հանդեպ նկրտումները չի կարող զսպել արտաքին երաշխիքների միջոցով: Հայաստանը չի կարող հույսը դնել Ռուսաստանի վրա: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ին անդամակցելը երկարատև գործընթաց է, որը միջանկյալ ժամանակահատվածում երկրներին թողնում է առանց անվտանգային երաշխիքների», – Նյու Յորքում ԱՊՐԻ Արմենիա  հայաստանյան հետազոտական կենտրոնի կազմակերպած «Հայաստանի նոր հավասարակշռությունը. Ռուսաստան, Արևմուտք և Հարավային Կովկասի ապագան» խորագրով քննարկման ժամանակ ընդգծել է Արտաքին քաղաքականության հետազոտման ինստիտուտի եվրասիական ծրագրի ղեկավար, դոկտոր, գնդապետ Ռոբերտ Հեմիլթոնը:

«Լավագույն մոտեցումը կլինի ամբողջական և համապարփակ պաշտպանունակության կառուցումը: Դա պահանջում է ողջ պետության և ժողովրդի ներգրավումը: Անհրաժեշտ է ճիշտ համակարգել ռազմական ոլորտի տնտեսական և սոցիալական բաղադրիչները՝ բժշկական, աղետների արձագանքման և տրանսպորտային համակարգերը: Պետք է ունենալ պրոֆեսիոնալ, գերպատրաստված, բավարար զինված բանակ, որի թիկունքում կլինի մեծաքանակ պահեստազորը, որը քաջածանոթ է իր առաքելությանը և, անհրաժեշտության դեպքում, կարող է արագ մոբիլիզացվել: Բալթյան երկրները, Ֆինլանդիան և Շվեդիան լավ օրինակներ են», – կարծում է գնդապետ Հեմիլթոնը։

Հեմիլթոնի գնահատմամբ՝ քիչ հավանական է, որ Հայաստանը ԱՄՆ-ից ստանա նույնաքանակ աջակցություն, ինչ Վրաստանն է ստացել: Վրաստանը ձգտում էր անդամակցել ՆԱՏՕ-ին և Աֆղանստանի և Իրաքի գործողություններում մեծ ներդրում ուներ:

Զինվորականի խոսքով՝ ԱՄՆ-ն Վրաստանին աջակցում էր մարտավարական մակարդակում, սակայն ոչ ավելի բարձր` ռազմավարական մակարդակում։ Հետևաբար, դա բավարար չէր որ Վրաստանը կարողանար ինքնուրույն իրականացնել երկրի ինքնապաշտպանությունը։

Արդյունքում, Վրաստանը չկարողացավ ինքնուրույն պահպանել ԱՄՆ-ի օգնությամբ զարգացրած ռազմական կարողությունները։

Ըստ Ռոբերտ Հեմիլթոնի` կարևոր է, որ Հայաստանը չկրկնի Վրաստանի սխալները։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031