Բուլղարիայի մայրաքաղաքում շարունակվում է բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Քիչ առաջ ռինգում միմյանց դեմ ելան Հայաստանի հավաքականի անդամ, 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը եւ թուրք Քան Կայան։ Սկզբունքային այս մենամարտում Դավիթն ավելի ակտիվ էր, նրա հարվածներն էլ ավելի դիպուկ էին, ինչի շնորհիվ էլ հայ բռնցքամարտիկի հաղթանակը կասկածից վեր էր մրցավարների համար։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ