Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության գվարդիայի մասին օրենքի նախագիծը պատրաստ է երկրորդ ընթերցման

Հոկտեմբեր 14,2024 18:06

Հոկտեմբերի 10-11-ը Ծաղկաձորում կայացել է «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ վերջնական լրամշակումների քննարկումը։ Արտագնա քննարկումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Ազգային ժողովի գործընկերներին ներկայացնելու առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարված փոփոխությունները։

Փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ կատարվել են մի շարք լրամշակումներ, այդ թվում՝ ԱԺ հետ ունեցած տարբեր քննարկումների շրջանակներում առանձնացված խնդիրները հասցեագրող փոփոխություններ։ Ըստ այդմ՝ դրանք գտել են իրենց տրամաբանական լուծումները։

Քննարկմանը մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցել են նաև  Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, Ոստիկանության զորքերի հրամանատարությունը, ԱԺ մշտական հանձնաժողովների անդամներ, փորձագետներ։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ սա բացառիկ օրինակ է, երբ փաթեթի շուրջ ԱԺ հետ քննարկումները անցկացվել են մեկնարկից սկսած՝ հայեցակարգային լուծումներից հասնելով երկրորդ ընթերցմանն ընդառաջ լրամշակումներին։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի և Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ ակտիվ մասնակցության և արդյունավետ համագործակցության համար։

ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն նշել է, որ իրականացված բարեփոխումները աննախադեպ են, և պատրաստակամություն է հայտնել շարունակելու Ոստիկանության գվարդիայի ձևավորման աշխատանքներում աջակցությունը:

Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Ռալֆ Ռոշեն ներկայացրել է Ոստիկանության կողմից ուժի կիրառման Եվրոպայի խորհրդի ստանդարտները։ Ներկայացվել են նաև փաթեթի կարգավորումները և դրանցում կատարված փոփոխությունները։ Ծավալվել է ակտիվ քննարկում՝ նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել լրամշակված տարբերակը ուղարկել Ազգային ժողով՝ երկրորդ ընթերցումն ապահովելու նպատակով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031