Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը ցերեկային մրցահերթում Հայաստանի հավաքականի անդամ, 71 կգ քաշային Նարեկ Զաքարյանը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ Սլովակիայի ներկայացուցիչ Լադիսլավ Հորվաթի նկատմամբ: Պարտություն կրեցին Մանվել Պետրոսյանը՝ 63,5 կգ եւ Համլետ Ադամյանը՝ 80 կգ:
Իսկ նախորդ օրը հաղթանակ էին տարել 48 կգ քաշային Լուսինե Գեւորգյանը, 60 կգ՝ Արթուր Սահակյանը, 67 կգ՝ Հարություն Հակոբկոխյանը եւ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ