Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով

Հոկտեմբեր 14,2024 17:30

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 7-13-ը.(2024թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.49մ (13.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 32սմ-ով։

☑️Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ՝ 179.984մլն.մ³:

☑️2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ և համաձայն Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131․038մլն.մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031