Լրահոս
Օրվա լրահոսը

Fastex-ը՝ Future Economy Summit-ի հովանավոր․ լավագույն աշխատանքները կպարգևատրվեն FTN-ներով

Հոկտեմբեր 14,2024 17:38

Fastex-ը հովանավորում է Future Economy Summit-ը։ Համաժողովի շրջանակում Fastex-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Երևանի պետական, Հայաստանում Եվրոպական, Հայաստանում Ֆրանսիական, Սլավոնական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողների հետ։ Տեղեկատվական հանդիպումների ընթացքում հայտարարվել է «Ֆինտեխ լուծումներն ապագայի տնտեսությունում» թեմայով հետազոտական աշխատանքների մրցույթ։ Մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 16-ն է։

Ուսանողները կարող են իրենց աշխատանքներն ուղարկել՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Հավելենք, որ մրցույթի ավարտին լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն FTN-ներով։ Առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը կստանա 300 FTN, երկրորդ և երրորդ հորիզոնականներն զբաղեցրածները՝ համապատասխանաբար 200 և 100 FTN:

Тhe Future Economy Summit-ի հիմնական միջոցառումը կկայանա հոկտեմբերի 21-ին Congress հյուրանոցում:


Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Walletը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031