Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական երկրները նախընտրում են ադրբեջանական երթուղին, միայն թե Արևելք-Արևմուտք ծրագիրը չիրականացվի Ռուսաստանով կամ Իրանով. Գագիկ Մինասյան

Հոկտեմբեր 14,2024 17:26

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջերս կրկին հաճախացել են Թուրքիայից հնչող հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի կողմից թուրքական պայմաններով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքը չբացելու դեպքում, թուրքերը կնախընտրեն Իրանի տարածքով այդ հաղորդակցության ապահովման տարբերակը:

Այս առումով հարկ է նշել, որ Չինաստանից դեպի Եվրոպա ցամաքայի հաղորդակցության իրականացման Արևելք-Արևմուտք նախագիծը երեք տարբերակ ունի. Կասպից ծովի հյուսիսով՝ Ռուսաստանով, հարավով՝ Իրանով և Կասպից ծովը հատող՝ Ադրբեջանով (միջին միջանցք): Միջին միջանցքով հաղորդակցության կազմակերպման թերությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է բեռները երկաթուղուց տեղափոխել դեպի Կասպից ծովի նավեր ու հետո նավերից տեղափոխել երկաթուղի: Այդուհանդերձ եվրոպական երկրները նախընտրում են ադրբեջանական երթուղին, միայն թե Արևելք-Արևմուտք ծրագիրը չիրականացվի Ռուսաստանով կամ Իրանով:

Միջին միջանցքի իրականացումը ոչ թե Հայաստանի Մեղրիի շրջանով, այլ Իրանի 61 կմ հատվածով  անտրամաբանական է դարձնում Արևելք-Արևմուտք ծրագիրը Ադրբեջանով (միջին միջանցքով) իրականացնելու գաղափարը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031