Որքա՞ն է ԵԱՏՄ երկրներում Մարբուրգ վիրուսի բռնկման հավանականությունը։ Գրիպի ի՞նչ շտամ է սպասվում այս սեզոնին։ Այս եւ այլ թեմաներով Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջի ընթացքում, որն իրականացվեց Սպուտնիկ Արմենիայի միացմամբ, հարցերին պատասխանեց ՌԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:
Ակադեմիկոսի խոսքով. «Մարբուրգ վիրուսն այդքան էլ նոր չէ, դրա մասին առաջին անգամ խոսվել է 1968 թ, այն զուտ աֆրիկյան հիվանդություն է… Այն ժամանակին Եվրոպա էր մուտք գործել կանաչ կապիկների միջոցով, որոնք անհրաժեշտ էին պոլիոմելիտային պատվաստանյութերի ստացման համար»: Ընդգծեց, որ այսօր օմիկրոն շտամի բոլոր գոյություն ունեցող ածանցյալները անգամ փոխվելու դեպքում չեն հանգեցնի համաճարակի տարածման:
Տեսակամուրջի ընթացքում անդրադարձ եղավ այն հարցին, թե ինչպես է քվադրոբերների շարժումն ազդում երեխաների հոգեբանության վրա: Ակադեմիկոսը նշեց, որ քվադրոբերությունը հիվանդություն չէ, այդ թեման ուղղակի անհարկի թեժացվում է հասարակական գիտակցություն ձեւավորելու նպատակով: Նրա ձեւակերպմամբ, այն մայրերը, որոնք իրենց սեփական երեխային վզկապով տանում են չորքոթանու նման, հենց նրանց պետք է տանել հոգեբույժի մոտ:
«Անձամբ ես մեծացել եմ «Բիթլզի» երգերով, այն ժամանակ էլ երիտասարդ տղաները ինչ-որ բաներ էին գոռում, հիստերիկա կար… Ամեն սերունդ ինչ-որ նոր բան է բերում, ուղղակի այն ժամանակ ուրիշ էր, հիմա՝ հնարավորություններն ավելի մեծ են: Օրինակ, եթե ես կամ մեկ ուրիշը ցանկություն ունենա հասարակական կարծիք ձեւավորելու, կարող է անել ինչ ուզում է, եթե ունի միլիոնավոր հետեւորդներ սոցցանցերում… Բայց չպետք է մոռանանք, որ ապրում ենք տեղեկատվական-ահաբեկչական պատերազմի պայմաններում..
Կարդացեք նաև
Հասարակական կարծիքը տարբեր կերպ է արձագանքում քվադրոբերությանը, իշխանություններն առաջարկում են քրեական հետապնդում սկսել… Կան հայտնի հոգեբաններ, որ ասում են՝ ուղղակի դա այսօր նորաձեւ է, արհեստականորեն առաջին պլան է բերվում, ինչպես ժամանակին հիպիների եւ այլ երիտասարդական շարժումների միջոցով էին երիտասարդները իրենց բողոքներն արտահայտում, դա էլ նման մի բան է: Իմ կարծիքով, դա հոգեբանական ֆենոմեն է, որն անընդհատ թեժացվում է»,-նշեց Գենադի Օնիշչենկոն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ