Ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՄԱՆ» մակնիշի մեքենան: Վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել:
Օտարերկրյա քաղաքացի վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքը գրանցվել է Իջևան-Սևան-Երևան ճանապարհին:
Ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները իրավախախտում կատարելու համար Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 123-րդ կմ-ին կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Երևանի բնակիչ 47-ամյա վարորդը վարչական արձանագրություն չկազմելու համար պարեկներին կաշառք է առաջարկել: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն