Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրածախ առևտրով զբաղվող ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել 500.000.000 ՀՀ դրամ

Հոկտեմբեր 14,2024 16:44

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են  ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ներառվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս։

Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու ուղղությամբ կատարվում են վարույթից բխող անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ։ Ընկերության կողմից արդեն իսկ պետական բյուջե է վերականգնվել 500.000.000 ՀՀ դրամ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հետաքրքիր է այդ որ պետությունում է անհայտ ՍՊ-ն հարկերը թաքցրել…:Իբր լուր են հաղորդում….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031