«Իրանն այսօր». Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը մեկնել է Թեհրան, հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Փեզեշքիանը նշել է, որ հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հավելել, որ որևէ երկրի ինքնիշխանության իրավունքը չպետք է անտեսվի:
Նա կրկնել է իրանական կողմի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանում այլ երկրների ներկայությունը տարածաշրջանի երկրների օգտին չէ, և որ խնդիրները պետք է լուծել տարածաշրջանի ներսում:
«Վստահ ենք, որ միմյանց հետ համագործակցելով կարող ենք լուծել անվտանգության և հարակից հարցերը: Սա ԻԻՀ կառավարության սկզբունքային քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»,- ասել է ԻԻՀ նախագահը։
Կարդացեք նաև
Մուստաֆաևն իր հերթին հայտարարել է, որ «որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունեն»: «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջև բանակցություններով»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան և Փեզեշքիանին հրավիրել մասնակցել COP29-ին:
Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հարցեր: