Այո, իմ թեկնածությունն առաջադրված է Արդարադատության նախարարի պաշտոնում։ Մամուլում շրջանառվող տեղեկությունները «Փաստինֆոյի» հետ զրույցում հաստատեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Ես ընդունել եմ առաջարկը և եթե վարչությունն ինձ ընտրի՝ պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե երբ է ՔՊ-ում քննարկման դրվելու հարցը։
«Այս պահին դեռ հայտնի չէ, ամենայն հավանականությամբ՝ օրվա ընթացքում պարզ կլինի»,-ասաց Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վարչության նախորդ նիստում առաջադրված Արփի Դավոյանի թեկնածությունը մերժվել էր. մամուլում շրջանառված տեղեկություններով միայն 2 հոգի էին նրա օգտին քվեարկել, ինչը ՔՊ-ից չի հերքվել։
Արդարադատության նախարարի թեկնածուների համար շրջանառվում են նաեւ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունները։