«Այդ բանախոսության կամ մենախոսության ժամանակ ինքը մի հետաքրքիր նրբերանգ է բացում… Ուրեմն ինչից է խոսում Նիկոլ Փաշինյանի ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»-ը բերում է նրան, որ Սովետի փլուզումից հետո, երբ տնտեսական կոլափսն էր, մեծ արտագաղթի ալիք էր սկսվել, ու ովքեր լքում էին երկիրը, նրանց մեղադրում էին, ասում էին՝ որտեղ հաց, այնտեղ կաց…Ինքը սրա վրա բերում է մյուս հակադրվող միտքը, որ ձեւավորվեցին հոգեւոր արժեքները, որ էական չէ հացը, այլ էական է հոգեւորը…
Հիմա Նիկոլ Փաշինյանենք դիմադրում էին այդ ազգայինին, որը երբեմն պաթոսախեղդ վիճակների էր հասնում, բայց գիտեինք, որ շատերը Հայաստանի մասին կենացներ էին ասում, սակայն փողով իրենց տղաներին բանակից ազատում էին..»,- «Հայելի» ակումբում ասաց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանի՝ Քաղաքացիական պայմանագրի ժողովրդավարության դպրոցում ունեցած դասախոսությանը:
Հովհաննես Իշխանյանի խոսքով, իրականում Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ. «Իր համար էլ կա այդ խնդիրը, որ հացը կարեւոր չէ ժողովրդի համար: Միեւնույն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակությունն է այն սիստեմի, որտեղ հացը վերցնում են ժողովրդից եւ դրա ապացույցը ինքը մի քանի անգամ շատ լավ տվել է: Նա այն մտքի հեղինակն է, որ աղքատությունը մարդկանց ուղեղում է, այսինքն` էական չէ, որ պետությունը նպատակ է դնում քո սոցիալական կարիքները, հացը, բարեկեցությունը ապահովել, քեզանից է կախված ամեն ինչ:
Կարդացեք նաև
Մյուսը այն է, որ երբ կուրթանցի Մեխակը մոտեցավ, ասաց՝ տուն չունեմ, վատ է վիճակս, մեր այսօրվա խոսակցության բառերով ասած՝ հաց չունեմ, ի՞նչ ասաց այսօրվա հաց քարոզող էլեմենտը, ասաց՝ առողջ տղամարդը կգա առողջ տղամարդուց բան կուզի՞…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ