ՀՀ-ում Whatsapp հաշիվների գողանալը շարունակվում է:
«Պաշտպանեք ձեր Whatsapp հաշիվները, քանի որ զանգվածային հաշիվ գողանալը շարունակվում է ». ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Անհայտ հաքերները շարունակում են զանգվածային կոտրել հայկական Whatsapp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին: Թե ոնց են կոտրում, դեռ պարզ չէ:
Խնդիրն այն է, որ մարդկանցից կորզում են, ամենայն հավանականությամբ, վերականգնման կոդը, այնպես, որ մարդը չի ստանում հաղորդագրությունը, բայց ինչ-որ մեկին դա հասնում է: Դա հնարավոր է յուրահատուկ հաքերային հարձակման միջոցով», – ֆեյսբուքյան գրառմանը կից տեսանյութում ասում է նա։
Կարդացեք նաև