Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Աճեմօղլուն տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել

Հոկտեմբեր 14,2024 14:45

Տնտեսագիտության բնագավառում 2024թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է ծնունդով Ստամբուլից, ազգությամբ՝ հայ Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնի և Ջեյմս Ռոբինսոնի հետ միասին:

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնական, տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն, Չիկագոյի համալսարանի գիտնական, քաղաքագետ Ջեյմս Ռոբինսոնի հետ միասին հանրահայտ «Ինչու են ձախողվում ազգերը» բեսթսելլերի հեղինակն է:

Գրքի միջոցով հեղինակները փորձել են տալ այն հարցերի պատասխանները, թե ինչու են  որոշ պետություններ զարգանում, բարգավաճում ու հաջողում, իսկ մյուսները՝ ձախողվում։ «Դափնեկիրները նոր մոտեցման  պիոներներն են,  որոնք թե էմպիրիկ, թե տեսական տեսանկյուններից բացատրում են պետությունների անհավասար զարգացման պատճառերը, և այդ մոտեցումը նշանակալի կերպով ընդլայնում  է գլոբալ անհավասարության վերաբերյալ մեր պատկերացումները»,-նշել է Ստոկհոլմի համալսարանի Միջազգային տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Ջեյկոբ Սվենսոնը:

Ի դեպ, Տարոն Աճեմօղլուն մեկն էր այն հայտնի գործիչներից, որն ի թիվս  150-ից ավելի մարդասերների, գործարարների և առաջնորդների դեռ անցած տարի դեկտեմբերին պահանջել էր Բաքվում ապօրինի պահվող  հայ բանտարկյալների ազատությունը: Այդ  անձանց թվում էին նաև Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Լեյմա Գբովին, Օսկար Արիասը և Շիրին Էբադին, և Աճեմօղլուն այսօր նույնպես համալրեց Նոբելյան դափնեկիրների այդ պատվավոր ցուցակը:

 Նրանք «Ինչու են որոշ երկրներ հարուստ, իսկ մյուսներն՝ աղքատ» գրքի հեղինակներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031