Sputnik Արմենիա. «Տարածաշրջանն աշխարհագրական տեսանկյունից մեծ չէ, բայց աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական գծերի խաչմերուկների կծիկ է, որը հատում են վերաիմաստավորում ու լուծում պահանջող բարդագույն կոնֆլիկտային հանգույցներ», – ասել է Դմիտրի Լիցկայը՝ ելույթ ունենալով «Ավանդույթներից դեպի անվտանգություն» ռուս-հայ-վրացական համաժողովում, որը կազմակերպել է «Ռուսական տուն» գիտության և մշակույթի կենտրոնը։
Նրա խոսքով ՝ Ռուսաստանը սխալվելու իրավունք չունի, քանի որ ցանկացած սխալ ներքաղաքական և տնտեսական հերթական խնդիրը կստեղծի։ Հաշվի առնելով տարածաշրջանի ստատուս քվոյի փոփոխությունը՝ Մոսկվան առաջ է քաշում եվրասիական անվտանգության համակարգի ձևավորման գաղափարը, որպեսզի կոնսենսուս մշակվի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: