Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակն ընդ ականը» կարծում է, որ Հայկական ազգային կինոակադեմիան վստահելի և ձեռնահաս կառույց չէ՝ որոշելու, թե Հայաստանն ինչ ֆիլմ ներկայացնի «Օսկարին»։

Հոկտեմբեր 14,2024 13:45

Հայկական ազգային կինոակադեմիան պատասխանել է «Ակն ընդ ականի» հարցերին՝ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Օսկարին չներկայացնելու հետ կապված։

Մենք հարցրել էինք, թե ի՞նչ սկզբունքով, ի՞նչ

չափանիշներով ու ի՞նչ մեխանիզմով է ընտրվում ֆիլմ Հայաստանը այլ կինոակադեմիաների մրցանակաբաշխություններին ներկայացնելու համար։

Ակադեմիան նշել է, որ

– Բոլոր ներկայացված ֆիլմերը դիտում են կինոակադեմիայի անդամները, ապա հատուկ նիստով անցկացվում է փակ քվեարկություն, և ամենաշատ կողմ ստացած ֆիլմը ներկայացվում է «Օսկարին»։

Ակադեմիան շեշտել է՝

– Կինոակադեմիայի անդամը, որը կապ ունի ներկայացված ֆիլմի հետ, չի մասնակցում քվեարկությանը։

Ակադեմիան կարծում է, որ

– Կինոակադեմիկոսները ընտրություն կատարելիս հաշվի են առնում ոչ թե ֆիլմի ստացած մրցանակների ցանկը, այլ առաջնորդվում են նրա գեղարվեստական արժանիքներով։

Ակադեմիայի ողջ պատասխանը՝ մեկնաբանությունում։

«Ակն ընդ ականը» վստահ է, որ մրցանակների ցանկը ներկայացվում է ոչ թե սոսկ որպես մրցանակների մասին գրություն, այլ հավաստիացում, որ բազմաթիվ կինոգործիչներ գնահատել են «1489» ֆիլմի գեղարվեստական արժանիքները, այդ թվում՝ վավերագրական ֆիլմերի աշխարհի ամենախոշոր IDFA փառատոնի:

Հետևաբար, Հայկական ազգային կինոակադեմիայի գնահատականը համեմատած աշխարհի կինոգործիչների, ինչպես նաև Հայկական կինոակադեմիայից դուրս հայ կինոգործիչների «1489» ֆիլմի գեղարվեստական արժանիքների անչափ բարձր գնահատելու հետ անհասկանալի է, տարօրինակ և անարդար։

Այլ մրցակցության պայմաններում այսպես չէր ընկալվի, սակայն Հայաստանի անկախ պատմության ամենահաջող ֆիլմի և ամենահաջող ֆիլմը Օսկարին չներկայացնելու, Հայաստանի առաջին «Օսկարը» ստանալու հավանականությունը նվազեցնելու, Արցախի՝ մեր իրավիճակի խնդիրները այս ֆիլմով բարձրացնելու հնարավորությունը զրոյացնելու պարագայում, այդպես է։

Այսպիսով, «Ակն ընդ ականը» կարծում է, որ Հայկական ազգային կինոակադեմիան վստահելի և ձեռնահաս կառույց չէ՝ որոշելու, թե Հայաստանն ինչ ֆիլմ պետք է ներկայացնի «Օսկարին»։

Ակն ընդ ական

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031