Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներում տեղի ունեցող աժիոտաժը կապ ունի առաջիկա ընտրական գործընթացների հետ. ավագանու անդամը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասին

Հոկտեմբեր 14,2024 13:29

Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Կոլեկտիվը պատահաբար իմացել է, որ պատրաստվում են իրենց դպրոցում «դրսից» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել:

«Ես գիտեմ, որ մեզ նոր թեկնածու են ուզում առաջարկել, այդ մասին իմացել եմ ֆեյսբուքից, քաղաքը փոքրիկ է, որ ոչ մի բան չլինի, ինտերնետը կա…Չգիտես՝ հավատաս, թե ոչ, բայց չկա ծուխ առանց կրակի: Մարդիկ սկսել են ինչ-որ բաներ անել, որ մեր դպրոց գա ուրիշ մարդ… Բայց մենք ունենք մեր թեկնածուն, եւ այնպես չի, որ կարիք ունենք օտարի, որն, օրինակ, վստահ եմ, ներառական կրթության հետ ծանոթ չէ… Բոլոր դեպքերում՝ ունենք մեր թեկնածուն, որն ամբողջովին համապատասխանում է բոլոր պահանջներին, ինչն անհրաժեշտ է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու համար, ուրեմն՝ ինչու պետք է գա օտար մարդ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոց դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Իրինա Ոսկանյանը:

Մանկավարժն անդրադարձավ նաեւ դպրոցում կատարված սկանդալային միջադեպին, երբ դիմակավորված ու ուժ գործադրելով՝ ձերբակալել էին ֆիզիկայի ուսուցչին…Դուք գիտե՞ք՝ այդ օրը մեր հոգեբաններն ինչքան են աշխատել երեխաների հետ… Չթողեցին մեզ խելքի գանք, կիրակի օրն էլ իմանում ենք, որ մեզ նման անակնկալ է սպասվում, նոր մարդ են բերելու»,-հավելեց տիկին Ոսկանյանը:

«Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը առողջական պատճառներով աշխատանքի չի գալիս, դպրոցի փոխտնօրենը ներկայացրել է դպրոցի զարգացման ծրագիր՝ որպես դպրոցի տնօրենի հավակնորդ, ծրագիրն ընդունվել է: Լինելով միակ հավակնորդը՝ 3 անգամ մասնակցել է հարցազրույցի, սակայն այդուհանդերձ՝ չի նշանակվել: Իմ տպավորությամբ, օրեր առաջ կայացած շոուի էլեմենտներով սկանդալային ձերբակալությունը եւ այս աժիոտաժը նպատակ ունեն դպրոցում ստեղծելու անկառավարելիության վիճակ, ինչի արդյունքում կբերեն իրենց ֆավորիտ՝ դպրոցի հետ կապ չունեցող թեկնածուին:

Նախ` ժամանակավոր պաշտոնակատար կնշանակեն, հետագայում էլ մրցույթը կանցնի, եւ տնօրեն դառնալը զուտ տեխնիկայի հարց կլինի: Ասեմ ավելին, նման վիճակում են գտնվում Երեւանի շուրջ 40 դպրոցներ: Իշխանությունները փորձում են դա էլ դարձնել իրենց մերձավորների համար կարիերայի առաջընթացի, պաշտոններ ստանալու հնարավորություն, այդ ամենը կարող է կապ ունենալ առաջիկա ընտրական գործընթացների հետ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031