Լրահոս
Օրվա լրահոսը

2 երկրաշարժ, 1 ուժեղ կարկուտ, 18 օձի նկատում. փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Հոկտեմբեր 14,2024 13:06

Հոկտեմբերի 7-ից 13-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 448 դեպք, որից 172-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 89, փլուզման, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի, ուժեղ կարկուտի՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 18, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 167, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, 32 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 105, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 12 մարդ:

Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031