«Ազատություն». Կալիֆորնիայի Ռիվերսայդ շրջանում նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի քարոզարշավի ժամանակ զինված տղամարդ է ձերբակալվել։ Վարչաշրջանի շերիֆը միջադեպն անվանել է «ենթադրաբար ձախողված մահափորձ», հաղորդում է Southern California News Group-ը:
Կալիֆորնիայի հարևան Նևադա նահանգի 49-ամյա բնակչի մեքենան, ով գրանցված է որպես Ուեմ Միլլեր, կանգնեցվել է հանրահավաքի մոտ անցակետում։ Միլլերի մոտ հայտնաբերվել է որսորդական հրացան և ատրճանակ, հայտնում է Los Angeles Times-ը։ Զենքը լիցքավորված է եղել։
Ձերբակալվելիս Միլլերը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման կեղծ VIP հրավեր և լրագրողական քարտ, հաղորդել է շերիֆ Չադ Բյանկոն։ Նրա խոսքով՝ կասկածյալը գրանցված հանրապետական է, ով 2022 թվականին մասնակցել է Նևադայի օրենսդիր մարմնի ստորին պալատի ընտրություններին։ Ենթադրվում է, որ Միլլերը աջակողմյան հակակառավարական խմբավորման անդամ է:
Միլլերը կալանավորվել է լիցքավորված զենք կրելու և արտոնվածից ավելի փամփուշտների (Կալիֆորնիայում թույլատրելին մինչև 10 հատն է) տարողությամբ պահունակ պահելու մեղադրանքով։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: