Լրահոս
Օրվա լրահոսը

Հատկապես ինտենսիվ շրջանառության մեջ են դրել գետերի ու ստորգետնյա ջրերի աղտոտման թեման

Հոկտեմբեր 14,2024 10:30

Հայաստանի դեմ Ադրբեջանն արդեն 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան: Հայցերից մեկով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է շրջակա միջավայրին վնաս հասցնելու մեջ՝ ինչպես Արցախի տարածքում, այնպես էլ` Հայաստանում: Թիրախավորել են Արցախի ու Հայաստանի հանքարդյունաբերությունը: Հայաստանին մեղադրել են, որ հանքարդյունաբերության զարգացումը տարածաշրջանում առաջացրել է գետերի կենսամիջավայրի, ջրի, հողի քիմիական աղտոտում: Արդեն նշանակվել է արբիտրաժային տրիբունալ, ու գործը քննվում է: Սա անակնկալ չէր, քանի որ տարիներով Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանը բնապահպանական թեմաներով: Հատկապես ինտենսիվ շրջանառության մեջ են դրել գետերի ու ստորգետնյա ջրերի աղտոտման թեման:

Տարօրինակ զուգադիպությամբ մեր հանքարդյունաբերության կողմից տարածաշրջանի ջրերի աղտոտումից խոսում են նաեւ այսպես կոչված՝ հայ բնապահպանները: Որոշ դեպքում օտարերկրյա ֆոնդերի ֆինանսավորմամբ հենց Հայաստանում պատրաստված բնապահպանական զեկույցներն էլ օգտագործում է Ադրբեջանը: Հիմա արդեն հասկանալի է դառնում, թե ինչու են դրսից այդքան սիրում հայ որոշ բնապահպաններին գումար բաշխել:

Ադրբեջանը հեռուն գնացող նպատակներ ունի, հսկայական նյութական փոխհատուցումներ է պահանջելու Հայաստանից: Զուգահեռ նաեւ շրջանառության մեջ են դնում մի վտնագավոր թեզ, որ Հայաստանը՝ որպես պարտված երկիր, պարտավոր է վճարել ռեպարացիաներ եւ որպես ռեպարացիա կարող է դիտարկվել նաեւ Ադրբեջանին Հայաստանի սուվերեն տարածքից որոշ շրջանների հանձնումը: Այդ մասին բացահայտ խոսում են ադրբեջանցի մերձիշխանական փորձագետները: Ադրբեջանն իր վնասները գնահատելու է միլիարդավոր դոլարներ, միջազգային դատական ատյաններում նույնիսկ կարող է որոշակի հաջողությունների էլ հասնել ու Հայաստանից պահանջել վճարել: Իսկ չվճարելու դեպքում՝ Բաքվին հանձնել որոշակի տարածքներ:

Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031