ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիային եւ պարտվեց 0:2 հաշվով:
Առաջին խաղակեսում մեր թիմը շոշափելի առավելություն եւ մրցակցի դարպասը գրավելու մի քանի իրական հնարավորություն բաց թողեց ձեռքից, ինչի համար չգրված ֆուտբոլային օրենքով պատժվեց:
Երկրորդ խաղակեսը միանգամայն այլ պատկեր ունեցավ: Մեր տղաները սկսեցին հաճախակի սխալվել, «կորցրեցին» խաղը, իսկ հյուսիսմակեդոնացիները զգալիորեն ակտիվացան եւ երկու անպատասխան գնդակ անցկացրին դաշտի տերերի դարպասը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ