«Իմ բանախոսության թեման է «Հայաստանի Հանրապետության սոցիալ հոգեբանությունը», ես շատ կարևորում եմ այս թեման: «Հայաստանի Հանրապետության սոցիալ հոգեբանությանը» վերտառության ներքո արդեն երկրորդ անգամ ես պետք է անդրադառնամ այնպիսի գործոնների, որոնք իմ կարծիքով շատ խորը ազդեցություն են ունեցել իրականությունն ընկալելու այն ձեւերի վրա, որը մենք ունենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» ժողովրդավարության դպրոցում ունեցած բանախոսության ժամանակ:
Ի թիվս այլնի նա խոսեց իր ձեւակերպմամբ հացի լեգիտիմությունից, ապա կրկին խմբագրեց Աստվածաշունչը. «Երբ Աստված բարկանում է Ադամի վրա, Ադամին ու Եվային վռնդում է դրախտից, նա բանադրում է նրանց եւ ասում է՝ եւ քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալը… Պարզ է, չէ՞, ջրբաժանը: Այս կետից առաջ Ադամն ու Եվան աշխատելու քրտնելու կարիք չունեին, որովհետև Եդեմի պարտեզում ամեն ինչ կար՝ սենց տաղավարները, ռեստորանները, բայց երբ որ Աստված որոշում է պատժել, ասում է՝ քրտինքովդ ուտես հացդ մինչեւ հող դառնալդ»:
Մանրամասն տեսանյութում
Կարդացեք նաև
Ձախողել ամեն ինչ, լինել սովորական անհաջողակ, սատանայի կերպարանք ընդունել ու իր ձախողումները ներկայացնել որպես սատանայի հաղթանակ: Սա է այս խղճուկի խաղը: Որևէ այլ բանի նա ընդունակ չէ: