Սոֆիայում ընթացող բռնցքամարտի 22 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանն ունի վեց մասնակից:
Ցերեկային մրցահերթում երեքն արդեն ավարտել են մենամարտերը: Առաջինը ռինգ մտավ աղջիկների առաջնության մասնակից 54 կգ քաշային Լուսինե Գեւորգյանը, որը վստահորեն պարտության մատնեց հույն մրցակցին: Պայքարից դուրս մնաց 57 կգ քաշային Ջուլիա Լալայանը, իսկ Արթուր Սահակյանը 60 կգ քաշային կարգում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ ռումինացի Անդրեյ Բարսանեսկուի նկատմամբ:
Երեկոյան մրցահերթում առաջին մենամարտը կանցկացնեն 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը եւ 75 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, իսկ Հարություն Հակոբկոխյանը կփորձի զարգացնել երեկվա հաջողությունը երկրորդ մենամարտում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ