«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված «TriFest» սպորտային փառատոնով:
Միջոցառման մասնակիցներին է միացել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Փառատոնը ներառում է մանկական վազք, մեծահասակների վազք, հեծանվով անջատ մեկնարկ (Time Trial) և դուատլոն՝ ապահովելով ակտիվ ժամանց ու մասնակցության հնարավորություն բոլորի համար:
Փառատոնի շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացվել նաև Հրազդանի կիրճում դիտարկվող սպորտային անկյունի նախագիծը: Նախաձեռնությունը «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցինն ու «Թրայքլաբ»-ինն է:
Կարդացեք նաև
Մարզական հանգստի գոտին նախատեսվում է նվիրել քաղաքին՝ նպաստելով համայնքի սպորտային կյանքի զարգացմանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ