Լրահոս
Օրվա լրահոսը

Սամուել Սեւյանն ու Տաթեւ Աբրահամյանը հաղթանակ են տարել ԱՄՆ առաջնությունում

Հոկտեմբեր 13,2024 15:54

Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնությունում հանդես եկող հայ շախմատիստներից գրոսմայստեր Սամուել Սեւյանն ու կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը երկրորդ տուրում պարտության են մատնել, համապատասխանաբար, Ռեյ Բոբսոնին եւ Նազի Պաիկիձեին, իսկ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է արել Ֆաբիանո Կարուանայի հետ:

Երրորդ տուրից առաջ Սամուել Սեւյանը 1,5-ական միավորով Ուեսլի Սոի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Տաթեւ Աբրահամյանը նույնքան միավորով 2-րդ տեղն է բաժանում Իրինա Կրաշի եւ Ատուսա Պուրկաշյանի հետ, իսկ Լեւոն Արոնյանը 1,0 միավորով 5-րդն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031