Aravot.am- ի տեղեկություններով` Տավուշի բնակիչ Մարտուն Ե.-ն ՀՀ գլխավոր դատախազին դիմում է հասցեագրել իր անունից աշխատանքից ազատման դիմում գրելու մասին, որի արդյունքում իրեն ազատել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Այգեհովիտի անտառպետության» անտառապահի պաշտոնից:
Այդ կապակցությամբ նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա անունից գրված դիմումը գրվել և ստորագրվել է մեկ այլ անձի կողմից: Aravot.am- ի տեղեկություններով՝ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր. 457 հոդ․ 1-ին մասով նախաձեռնվել է քր. վարույթ: Ամփոփագիրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն: