«Երեւան քաղաքում ունենալու ենք բազմաթիվ միջոցառումներ, Սախարովի հրապարակում ունենալու ենք սպորտային միջոցառումներ, էստրադայի բեմ ենք ունենալու Շառլ Ազնավուրի հրապարակում, գինու փառատոն՝ Հյուսիսային պողոտայում: Կասկադում ունենալու ենք ջազին նվիրված բեմ՝ հետաքրքիր կատարումներով, հանդես են գալու Արտո Թունչբոյաջյանը, Տիգրան Համասյանը, Դիանա Աբգարի այգում ունենալու ենք ռոք բեմ եւ նաև գարեջրի փառատոն:
Ու այս ամենն ամփոփվելու է Հանրապետության Հրապարակում՝ 21: 00-ին գալա-համերգով»,- Շահումյան հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Երեւանի 2806-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումները:
Նա նաեւ տեղեկացրեց, որ շտապում է մի միջոցառման Հրազդանի կիրճում, որտեղ տրվելու է մեկնարկը սպորտային նոր նախագծի ստեղծման:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ