Հոկտեմբերի 11-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինը մասնակցել է Երևան քաղաքում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցի 30-ամյա հոբելյանի հանդիսավոր տոնակատարությանը:
Շնորհավորելով ուսուցիչներին և աշակերտներին՝ նա բարձր է գնահատել այս եզակի ուսումնական հաստատության դաստիարակչական և կրթական վաստակը:
«Այս տարիների ընթացքում դպրոցը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն ուսման, այլև մեր քաղաքացիների մի քանի սերունդների ձևավորման գործում, որոնք այժմ իրենց արժանի տեղն են զբաղեցնում կյանքում: Համոզված եմ, որ շրջանավարտները երախտագիտությամբ են հիշում այն տարիները, որոնք անցկացրել են նրա պատերի ներսում»:
Կարդացեք նաև
Միջոցառմանը մասնակցել են «Էրեբունի» ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ա.Գ. Պետրովը, Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո» մասնաճյուղի ղեկավար Վ.Պ. Ֆեֆիլովը, Ռուս ուղղափառ եկեղեցու, Ռուս-հայկական համալսարանի, Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչները:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ