Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժ է զգացվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Արտաբույնք, Հերմոն և Արատես գյուղերում

Հոկտեմբեր 12,2024 19:05

Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․89⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Արտաբույնք, Հերմոն և Արատես գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031