Վերջին 1 ամսվա ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակների հրամանատարների մասնակցությամբ Երևանում իրականացրել են «Անվտանգ երթևեկություն» միջոցառումը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևան քաղաքի գնդի պարեկները 1 ամսվա ընթացքում հայտնաբերել են 100-ից ավելի օրինախախտ վարորդների, որոնց մեծ մասը՝ օրենսդիր և գործադիր, դատական համակարգերի աշխատակիցներ են եղել, անգամ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ ու նրանց բարեկամներ: Շատերը փորձել են պարեկներին համոզել, որ իրենք արտոնյալ են, որ պետք չէ իրենց նկատմամբ վարչական արձանագրություններ կազմել ու մեքենաներն էլ կարիք չկա տեղափոխել «պլաշչադկա», սակայն բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում