Եռակողմ հայտարարությանը հղումով հաղորդակցությունների բացման վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության անփութությունը ստանձնած պարտավորությունների նկատմամբ, պնդում է պաշտոնական Բաքուն։
«Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է՝ որոնք են Հայաստանի պարտավորությունները կապի բացման հետ կապված, և ինչ ձևով պետք է կազմակերպվի վերահսկողությունը տրանսպորտային կապերի վրա»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ Հայաստանի ղեկավարությանը հորդորելով «զերծ մնալ հայտարարություններից, որոնք հատում են սահմանը, խեղաթյուրում իրականությունը»։
Հայաստանի վարչապետն այսօր «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին, մասնավորապես, հայտարարել է՝ Ադրբեջանից շատ հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապի մասին է:
«Դա այդպես չէ: Այդ կապն 9-րդ կետի ենթավերնագիր է: Իսկ 9-րդ կետը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին է, և մեկը մյուսից անջատ քննարկելն ուղղակի անտրամաբանական է և անհնար»,- հայտարարեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով համաձայնագիրը, կրկին շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում