Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկեց բռնցքամարտի 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի տղաների եւ աղջիկների հավաքականները։ Վիճակահանությամբ արդեն հայտնի են մեր մարզիկների զույգերը։
Այսօր Հայաստանն ունի երեք մասնակից։ Առաջինը Սոֆիայի ռինգ մտավ 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, որի մրցակիցը Հունաստանի ներկայացուցիչ Պանագիոտիս Կոստուրոսն էր։
Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին մենամարտն անցկացրեց վստահ։ Ճիշտ է, առաջին ռաունդում մի փոքր մեկնարկային լարվածություն էր նկատվում նրա գործողություններում, սակայն մեր մարզիկը արագ հաղթահարեց դա ու հաջորդ երկու ռաունդներում նույնպես թե տեխնիկապես, թե ռինգում տեղաշարժվելու վարպետությամբ եւ թե հարվածների արագությամբ ու դիպուկությամբ մրցակցին զրկեց հաջողություն ակնկալելու որեւէ հույսից։ Մրցավարների միաձայն որոշմամբ հայ բռնցքամարտիկը գեղեցիկ հաղթանակ տարավ։
Հարություն Հակոբկոխյանը 1/8 եզրափակչում մենամարտելու է Կոսովոն ներկայացնող Լորիս Իդրիզիի հետ, որն իր հերթին պայքարից դուրս էր թողել անգլիացի Էլլիս Պանտերին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ