Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման հարցում կա մեկ մեծ խոչընդոտ՝ Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է. Ռուբեն Ռուբինյան

Հոկտեմբեր 12,2024 16:02

«Շատ կարեւոր է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մնա երկու պետությունների միջեւ գործընթաց: Կարգավորումն ու հաշտեցումը երկու տարբեր թեմաներ են, որոնք այսօրվա թեմաներ չեն, բայց կա նաեւ Թուրքիայում սխալ ընկալում, որ հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ճանապարհին: Դա  այդպես չէ: Այդպես չի եղել 2010-ականների սկզբին, երբ ֆուտբոլային դիվանագիտությունն իր կիզակետում էր, երբ արձանագրությունները ստորագրվեցին… Կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու վերաբերյալ»,-այսօր «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ասաց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկին»՝ նա նկատեց, մեր տարածաշրջանի  բոլոր երկրների շահերից է բխում այն իրականացնելը. «Յուրաքանչյուր երկիր այս տարածաշրջանում խոսում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից, Թուրքիան է խոսում միջին միջանցքի մասին, մենք ենք խոսում, բոլորն են խոսում: Ինչո՞ւ դա տեղի չի ունենում, ինչո՞ւ կյանքի չի կոչվում, որովհետեւ կան աշխարհաքաղաքական որոշ շահեր, նաեւ մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական շահերը, որոնք խոչընդոտում են: Թուրքիան է դա հաճախ անում, Ադրբեջանն է միշտ անում, խոսում են անընդհատ, որ խնդիրները լուծվեն տարածաշրջանի մակարդակով: Եթե դա է հարցը, ուրեմն խաղաղության խաչմերուկի իրականացումը կլինի շատ լավ փորձաքար սրա համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031