Սենթ-Լուիսում մեկնարկեցին շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որտեղ չեմպիոնի տիտղոսը վիճարկում են երեք հայ շախմատիստներ:
Առաջին տուրում գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Սամուել Սեւյանը միմյանց միջեւ կիսեցին միավորը: Ընդորում, տղամարդկանց առաջնությունում ոչ-ոքի են ավարտվել բոլոր վեց պարտիաները:
Կանանց պայքարում կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը հանդիպել է միջազգային վարպետ Ալիս Լիի հետ ու նույնպես համաձայնել է ոչ-ոքիի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ