«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ավելի տարածաշրջանային իմաստից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ էության, որն է խաղաղության նախագծի իմաստն ու բովանդակությունը: Հայաստանի սահմանների 70 և ավելի տոկոսում ունենք անշարժ վիճակ, այսինքն՝ մեր սահմանները չեն ծառայում այդ ապրանքների հոսքը ապահովելու գործին: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստն այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները, որ ՀՀ-ն իր ներդրումը ունենա տնտեսական հսկայական հոսքերի սպասարկման առումով»:
Փաշինյանն ընդգծեց, որ այս նախագիծը ՀՀ շահագրգռությունների կիզակետում է. «Ինձ երբեմն զարմանք են պատճառում այն մեկնաբանությունները, թե այս նախագիծը թելադրված է դրսից՝ արտաքին աշխարհից: Սա ուղղակի իրադրության չգնահատման բացակայության հետեւանք է, որովհետեւ ակնհայտ է, որ այս նախագծով ՀՀ -ն առավել քան շահագրգռված է: Թույլ տվեք պարզաբանել՝ ինչու: Պատկերացրեք մենք զարգանում ենք մեր սահմանային պոտենցիալի՝ ենթակառուցվածքների մեծ մասը չօգտագործելով: ՀՀ-ն իր պոտենցիալ հնարավորությունների 70 տոկոսը չի օգտագործում, որովհետեւ չունի համաշխարհային երկաթուղային ցանցին կապվելու իրատեսական ու իրական հնարավորություն, չունի Հյուսիս- Հարավ, Արեւմուտք -Արեւելք ճանապարհային ցանցին ինտեգրվելու իրական հնարավորություն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ