Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին. ինչպես է արձագանքել Ադրբեջանը

Հոկտեմբեր 12,2024 12:36

Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել են նոր բանաձևեր, որոնք դատապարտում են Բաքվի ռեժիմի ապօրինի գործողությունները և կոչ անում ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարության ու ընդհանրապես բոլոր հայ գերիներին:

«Մենք կտրականապես մերժում ենք Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից հակաադրբեջանական հերթական երկու բանաձեւերը»,-ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Նրա խոսքով, «անընդունելի է, որ Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Կասպար Վելդկամպն իր ելույթի ժամանակ աջակցություն է հայտնել այդ կողմնակալ բանաձևերին և կոչ արել ազատ արձակել նախկին անջատական ​​ռեժիմի ներկայացուցիչներին և Ադրբեջանի կողմից ձերբակալված ահաբեկիչներին, նրանց ներկայացնելով որպես «ռազմագերիներ»։

«Ցավալի է, որ նշված փաստաթղթերը և արտահայտված կարծիքները լիովին անտեսում են մեր երկրի դեմ ժամանակին իրականացված ռազմական օկուպացիայի, ադրբեջանական բնակչության էթնիկ զտումների և Ադրբեջանի նկատմամբ հայկական կողմի շարունակվող տարածքային պահանջների փաստը»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031