Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում տեղեկացնում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար Զաքիր Հասանովը հրավիրել է ադրբեջանական բանակի ղեկավարությանը օպերատիվ իրավիճակը վերլուծելու համար։ Տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝
«Տրվել են համապատասխան հանձնարարականներ զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի մշտական պահպանման, ինչպես նաև պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ»։
Իմ դիտարկմամբ՝ Ադրբեջանը շատ բացահայտ կերպով ՀՀ-ի դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը։ Այն պարագայում, երբ Փաշինյանի իշխանությունը արել է ամեն հնարավոր ու անհնարին զիջում Ադրբեջանին մի թղթի կտոր պոկելու ակնկալիքով, Ադրբեջանը փորձում է թե՛ քարոզչական, թե՛ քաղաքական ու դիվանագիտական գործիքակազմով անհնար դարձնել որևէ թղթի ստորագրում, քանի որ Ալիևին շատ հարմար է գործընթացը, որի շրջանակներում ինքը ստանում է առավելագույնը՝ դիմացը չտալով ոչինչ։ Իսկ Փաշինյանի մեջ «ռևանշիստ» տեսնելու համար, իհարկե, առանձնահատուկ երևակայություն է պետք․․․