Լրահոս
Հանդի բույրը
Օրվա լրահոսը

Հիւսիսային Ամերիկայի երեք առաջնորդները հանդիպում ունեցան Արամ Ա կաթողիկոսին հետ

Հոկտեմբեր 12,2024 12:05

Հինգշաբթի, 10 Հոկտեմբեր 2024-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պոսթընի մէջ հանդիպում մը ունեցաւ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեանի, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեանի եւ Գանատայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանի հետ:

Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարուեցաւ Սուրիոյ եւ Լիբանանի հայ վարժարաններուն օգնութեան, Նորին Սրբութեան գահակալութեան 30-ամեակի նշման, որ տեղի պիտի ունենայ յառաջիկայ Հոկտեմբերին եւ Նոյեմբերին, երեք թեմերու միջեւ գործակցութեան սերտացման, մասնաւորաբար կրթական, հրատարակչական եւ ծիսական մարզերէն ներս, թեմերը նոր հոգեւոր հովիւներով օժտելու հրամայականին եւ այլ ծրագիրներու մասին:

Վեհափառ Հայրապետը իր բարձր գնահատանքը յայտնեց յիշեալ թեմերուն կողմէ մեր ժողովուրդին հոգեւոր, ընկերային ու կրթական կարիքներուն գծով կատարուած աշխատանքներուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031