Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերին՝ մի քանի օրվա տարբերությամբ, «օրենքով գողերին» դիմելու 2 դեպք է բացահայտվել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 12,2024 10:43

Հոկտեմբերին՝ մի քանի օրվա տարբերությամբ, «օրենքով գողերին» դիմելու 2 դեպք է բացահայտվել․ «օրենքով գողերը» Կիլդիմ Արթուրին հանձնարարել են ստանալ 4 հազար 500 դոլար, եւ մյուսը` ինչ-որ հողատարածքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար։ Գողերի ու գողականների միջոցով հարցեր լուծելու պրակտիկան դեռ գոյատեւում է, չնայած 4 տարի առաջ ԱԺ-ն քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենք ընդունեց, որով քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար պատիժ սահմանվեց՝ 7-10 տարի ժամկետով։ Պատժի ենթակա է համարվում նաեւ գողականների ծառայությանը դիմելը:

Աճե՞լ, թե՞ նվազել են «օրենքով գողերին» դիմելու դեպքերը, եւ ինչո՞ւ են քաղաքացիները նրանց վստահում իրենց հարցերի լուծումը, նոր օրենքը զսպող դեր խաղացե՞լ է։ Զրուցել են ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Աննա Մարգարյանի հետ։

Աննա Մարգարյանը որպես դիտարկում ասում է, որ կարծես իրավապահ մարմիններին դիմելու մակարդակը մի քիչ աճել է․ «Դժվար է ասել՝ ինչն է եղել ընդհանուր գործոնը, ազդարարման մեխանիզմնե՞րը, այդ դրույթների առկայությո՞ւնը, թե՞ ընդհանուր վերաբերմունքն իրավապահ մարմինների նկատմամբ։ Դատական պրակտիկայի արդյունքները թույլ չեն տալիս հետեւություններ անել, շատ քիչ են դրանք, մի քանի վարույթով չենք կարող ասել՝ արդյունավետ են եղել, թե չէ: Մնացածը պետք է միջավայրում նայենք՝ ի՞նչ հարցերով են դիմում, եթե դիմում են»։

Անդրադառնալով վերջին դեպքին, երբ հողատարածքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար քաղաքացին դիմել է «օրենքով գողին», Մարգարյանն արձագանքեց․ «Հողի սեփականությունը թաղային հեղինակությունը չէր լուծելու, պետք է դիմեր պետական մարմիններին, դատարանը կարող էր դերակատարում ունենալ, ի վերջո, պետք է գնալ կադաստրային մարմիններ․․․․ Նախկինում ավելի հաճախ դիմում էին անձնական բնույթի խնդիրների պատճառով կամ երբ դառնում էին խարդախության զոհ, հույս չունեին, որ պետությունն իրենց կօգնի, ավելի շատ ֆինանսական  միջոցները հետ բերելու առումով էին թաղային հեղինակություններին դիմում։ Հիմա ավելի պակաս է, այսինքն՝ եթե նախկինում ավելի շատ էի լսում, որ նման հարցեր կան, այս վերջին տարիներին նվազել է։ Ոչ թե նվազել է զուտ օրենքի դրույթների առկայության պայմաններում, այլ մարդիկ ավելի զգոն են դարձել»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031