«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Նախորդ տարի Տաթև համայնք այցելությանս ընթացքում հյուրընկալվեցի Սյունիքի ամենաբազմազավակ ընտանիքին՝ 12 երեխա ունեցող Մարդյաններին։
Ընտանիքն իր առօրյան կապել է սեփական համայնքի հետ և ցանկություն ուներ գյուղում ունենալ հյուրատուն, որը նաև հնարավորություն կտա բազմազավակ ընտանիքի ծախսերը հոգալ աշխատանքի միջոցով։
Կարդացեք նաև
«Ապրելու» հիմնադրամի և Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության աջակցությամբ Մարդյանները իրենց պատկանող շինությունը վերածեցին հյուրատան, որն առաջիկայում կընդունի Տաթև այցելող հյուրերին։
ՈՒժեղ պետության գրավականը համայնքներում ապրող և դրանց զարգացմանը նպաստող ընտանիքներն են։