Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթա Սիմոնյանը, 2019-ին վճարել է 2 մլն 445 հազար դրամ հարկ, հաջորդող տարիները ակտիվություն չի ցուցաբերել. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 12,2024 10:10

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե. խնդրելով համաձայն տրամադրած ՀՎՀՀ-ների՝ տրամադրել անհատ ձեռնարկատերերի տարեկան հարկային շրջանառությունը 2019 թվականից մինչեւ 2023 թվականը։

Աղյուսակում կտեսնեք շոու բիզնեսի 15 ներկայացուցչի հարկային շրջանառությունը։ Օրինակ՝

1.Միհրան Ծառուկյանը 2019-ին վճարել է 932 հազար դրամ հարկ, 2020-ին՝ 1 մլն 18 հազար, 2021-ին՝ 70 հազար, իսկ 2022-ին եւ 2023-ին առկա հարկային մուտքեր չկան։

2.Ալբերտ Սիմոնյանը՝ նույն ինքը Թաթա Սիմոնյանը, 2019-ին վճարել է 2 մլն 445 հազար դրամ հարկ, հաջորդող տարիները ակտիվություն չի ցուցաբերել։

3.Արկադի Դումիկյանը եւ Իվետա Մուկուչյանը հարկային ակտիվություն չեն ցուցաբերել։

4.Արփինե (Արփի) Գաբրիելյանը 2020-ին 29 հազար դրամ հարկ է վճարել, իսկ 2021-ին՝ 30 հազար դրամ։

5.Ռաֆիկ (Ռաֆայել) Երանոսյանը 2019 թվականին վճարել է 235 հազար 960 դրամ հարկ, 2020-ին՝ 753 հազար 886 դրամ, 2021-ին՝ 1 մլն 208 հազար դրամ, 2022-ին՝ 1 մլն 346 հազար դրամ, 2023-ին՝ 2 մլն 145 հազար դրամ։

6.Ռազմիկ Ամյանը 2019-ին վճարել է 499 հազար դրամ հարկ, 2020-ին՝ 990 հազար դրամ, 2021-ին՝ 12 հազար դրամ, 2022-ին՝ 18 հազար դրամ, 2023-ին՝ 0 դրամ։

7.Սարո Թովմասյանը 2019-ին վճարել է 216 հազար 848 դրամ հարկ, 2020-ին՝ 407 հազար դրամ, հաջորդող տարիներին, 2021 եւ 2022 թվականներին 0 դրամ է վճարել, իսկ 2023-ին՝ 1 մլն 563 հազար դրամ։

8.Արման Հովհաննիսյանը հարկեր վճարել է միայն 2019 թվականին՝ 289 հազար դրամ։

9.Հայկարամ Ղեւոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, հարկ վճարել է միայն 2021 թվականին՝ 11 հազար 500 դրամ։

10.Սոնա Շահգելդյանը վճարել է միայն 2023 թվականին՝ 24 հազար դրամ։

11.Լուիզա Ղամբարյանը 0 դրամ է վճարել նշված ժամանակահատվածում։

12.Մարտին Մկրտչյանը հարկ վճարել է 2019 եւ 2020 թվականներին՝ համապատասխանաբար 184 հազար դրամ եւ 194 հազար դրամ։

13.Ելիզավետա Ներսիսյանը՝ Լուիզա Ներսիսյանը, 2019 եւ 2020 թվականներին հարկ չի վճարել, սակայն 2021-ին վճարել է 449 հազար դրամ հարկ: 2022 թվականին Ներսիսյանը կրկին հարկ չի վճարել, իսկ 2023-ին վճարել է 18 հազար դրամ։

14.Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել։

 

Հարկ է նշել, որ նշված ԱՁ-ները, որոնք հարկային շրջանառություն որեւէ տարում ցույց չեն տվել, հարկ վճարել են այլ եղանակով։ ՊԵԿ-ից մեզ փոխանցեցին նաեւ, որ ֆիզիկական անձանց եկամուտները, օրենքով սահմանված դեպքերում, կարող են հարկվել եւ հայտարարագրվել հարկային գործակալ հանդիսացող այլ հարկ վճարողների կողմից։ Այսինքն՝ հաճախ նաեւ, շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկերը վճարում են ոչ թե իրենց ԱՁ-ներով, այլ իրենց «փրոդաքշընների» միջոցով։ Այսինքն՝ նշված զրոները ոչ թե հարկեր չվճարելու մասին են, այլ ԱՁ-ով չվճարելու մասին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031