Լրահոս
Օրվա լրահոսը

Պիտի ենթադրեմ, որ գերիների ազատման ուղղությամբ ջանքեր գործադրվում են, եւ կարծում եմ՝ մենք դա կտեսնենք. «Հրապարակ»

Հոկտեմբեր 12,2024 10:05

Եվ հայկական կողմը, հասարակական սեկտորը, հանրային մարմինները ամենայն դիվանագիտական ջանքեր պետք է գործադրեն՝ գերիների ազատ արձակումն ապահովելու համար։

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը որեւէ կերպ, անգամ COP-29-ի կոնտեքստում, Արցախի նախկին ղեկավարության ազատ արձակման հարցը չի քննարկում, որոշակի իրատեսական հույսեր կարող ենք ունենալ 2023 թվականի ագրեսիայի հետեւանքով գերեվարվածների ազատ արձակման հետ կապված։ Բայց աշխատանքը պետք է իրականացվի, նույնիսկ եթե հենց COP-29-ի համատեքստում արդյունք չտա, պրոցեսներ կարող են շարժել եւ ավելի ուշ փուլում հանգեցնել դրական արդյունքի»,- շեշտեց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Նա առավել ակտիվություն է տեսնում մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կառույցների, իրավապաշտպանների կողմից։ Իսկ պաշտոնական Երեւանը նման պահանջներով հանդես չի գալիս։

Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանելով հարցին, թե չնայած հայկական կողմը COP-29-ին չի մասնակցելու, բայց գերիների մասով ի՞նչ կարելի է անել, ասաց․ «Պիտի ենթադրեմ, որ այդ ուղղությամբ ջանքեր գործադրվում են, եւ կարծում եմ՝ մենք դա կտեսնենք»։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031