Ռոբերտ Քոչարյանի գործի «վերաթարմացումն» ունի մի քանի «չափում», որոնք, կարծում եմ, պետք է իրարից տարանջատել:
Քաղաքական «չափում». Երկրորդ նախագահը քաղաքական պատասխանատվություն է կրում 2008 թվականի մարտի 1-ին իրականացված սպանդի համար: Իր իշխանության ամբողջ տասնամյակը նշանավորվել էր կարծր ավտորիտար ռեժիմի հաստատմամբ՝ քաղաքական ռեպրեսիաներով, չբացահայտված սպանություններով, խոսքի ազատության վայրագ ճնշումներով, կոռուպցիոն համակարգի բյուրեղացմամբ: «Մարտի 1-ը» դրա գագաթնակետն էր, վերջին «պարոքսիզմը»:
Իրավական «չափում». «Մարտի 1-ը» «սահմանադրական կարգի տապալման փորձ» համարելը իրավական տեսակետից չափազանց անհամոզիչ է թվում: Մի անգամ այդպիսի մեղադրանք պաշտպանելու փորձը տապալվել է՝ պարզ չէ, թե ինչու պետք է հաջողվի երկրորդ անգամ: Ի դեպ, «վերաբացելու» մասին ՍԴ որոշումը նույնպես իրավական առումով խոցելի է, որովհետեւ դատավորներից առնվազն երկուսը առնչվում էին հակաքոչարյանական գործունեության հետ:
«Կոռուպցիոն» մեղադրանքներն ինձ իրավաչափ են թվում: Պարզապես մեղադրող կողմում պետք է լինեն բարձր մակարդակի մասնագետներ, որոնք կկարողանան համոզիչ կերպով դրանք ապացուցել:
Կարդացեք նաև
Քարոզչական «չափում»: Քանի որ Հայաստանում չեն եղել եւ չկան անկախ դատարաններ, իսկ քննչական մարմիններն ու դատախազությունը նման դեպքերում առաջնորդվում են քաղաքական պատեհությամբ, հիմքեր կան ենթադրելու, որ գործը վերաբացելու հրահանգը եկել է «ամենավերեւից»: Նպատակը պարզ է՝ շեղել հասարակության ուշադրությունն այն քայլերից, որոնք ձեռնարկում է իշխանությունը՝ Ադրբեջանին նոր զիջումներ անելու ուղղությամբ:
Իշխանական քարոզչության համար «Քոչարյանը» «բոբո» է, որով վախեցնում են քաղաքացիներին, պիտակ, որը կպցնում են ցանկացած ընդդիմախոսի: Հետեւաբար, որքան ուշ մոռացվի երկրորդ նախագահը, այնքան լավ ներկայիս վարչակարգի համար:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առաջին անգամ,Քոչարյանի գործը տապալվեց,որովհետև Պուտինը Նիկոլին ասեց,որ եթե ընկերոջս բաց չթողնես,վատ կլինի,Նիկոլը Պուտինի ընկերոջն ազատեց,բայց դե միևնույն է վատ էղավ։
Էս Նիկոլն էլ ասում ա,- դե որ դու տենց, ես էլ հիմա սենց։
Էն Պուտինն էլ ասում ա,- Ինձ համար կարևորը հիմա միջանցքն ա, էդ Քոչարյանը արդեն իմ ընկերը չի,ինչ ուզում ես արա։
Հայաստանում բոլոր առաջին դեմքերը պաշտոնի են անցել միայն Կրեմլի երաշխավորությամբ և աջակցությամբ, այդ թվում նաև անգաղափար և անհայրենիք նիկոլը։ Ռուսական գործակալական ցանցը Հայաստանում երբևիցե անգործ չի եղել և սահուն իրականացրել է իշխանափոխություններ, հանուն ռուսական կայսերապետության շահերի։ Հեշտ կառավարելի
նիկոլին Կրեմլը թույլատրել է եվրոմետություն խաղալ, բայց անընդհատ զեկուցել արդյունքների մասին։ Կրեմլը կառավարում է նաև մեր խորհրդարանական ընդդիմությանը և նիկոլը նրանց հետ պարզապես բռնոցի-բացթողոցի և խոհրդարանական գոռգոռոցի է խաղում, այսինքն ֆուտբոլային լեզվով ասած – խաղում է ժամանակի վրա։
Հասարակությունը մի օր իհարկե կհասկանա, որ ԼՏՊ-ն, ՌՔ-ն, ՍՍ-ն իրենց ընդդիմություններով և ՆՓ-ն իր ՔՊ-ով նույն սանրի կտավներն են, բայց մինչ այդ, մենք թանկարժեք ժամանակ, տարածքներև ինքնիշխանություն կարող ենք կորցնել։
Իշխանական բերքահավաքներ վայելած ՌՔ-ն հիմա էլ իր տղային է Հեյդարի պես իշխանական մարաթոնի մեջ մտցնում։
Պարոնայք, ախր հողատու նիկոլից ուզում ենք արագ ձևով ազատվենք, բայց ձեր վերադարձից էլ սարսափում ենք, հասկացաք?։
Փաստորեն Առավոտ թերթում էլ գլավլիտ կա։ամեն գրած չի որ թողնում են։
Իհարկե: Եթե կան վիրավորանքներ: Օրինակ, հեղինակին «հիվանդ» են անվանում: Մեկնաբանություններ գրելու կանոնները գրված են: Խնդրում եմ, ծանոթացեք, հետո գրեք:
Հիվանդ ասելով ես ինձ նկատի ունեի։ Կարծեցի շատ օրիգինալ միտք եմ արտահայտում, դրա համար գրեցի հիվանդի կարծիք։Ընդունում եմ, կետադրությանը լավ չեմ տիրապետում։Հայցում եմ ձեր ներողամտությունը
Խնդիր չի
Շնորհակալություն