Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՔՄ-ն դիմել է ԱԱԾ՝ պահանջելով պարզել, թե արդյոք իրավաչա՞փ էր ուսուցչի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը

Հոկտեմբեր 12,2024 08:30

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» իր մտահոգությունն է հայտնում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և պահանջում Ազգային անվտանգության ծառայությունից իրականացնել ծառայողական քննություն և պարզել դեպքի բոլոր հանգամանքները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱԱԾ աշխատակիցները Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցից բերման էին ենթարկել դպրոցի ուսուցիչներից մեկին, որը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «անառակաբարո արարք կատարելը […] վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, […] հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ»:

Սակայն ԱԱԾ գործողությունները՝ ներառյալ ուսուցչի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը, կատարվել էր դպրոցի աշակերտների աչքի առաջ, ինչն առաջացրել էր հանրության դժգոհությունը:

 

Ստացված ահազանգերի կապակցությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» գրավոր դիմել է ԱԱԾ՝ պահանջելով իրականացնել ծառայողական քննություն և պարզել, թե արդյո՞ք իրավաչափ էր ուսուցչի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը և արդյո՞ք կատարվել էին պատշաճ գործողություններ` աշակերտներին չվախեցնելու համար:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031